Շահրամանյանը նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար
1 րոպեի ընթերցում
![Շահրամանյանը նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1016755.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, ազատվելով ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հավելելով, որ Շահրամանյանին շնորհել է գեներալ-մայորի կոչում։
«Բացի դրանից, այս կարևոր նախարարության, մանավանդ ռազմահայրենասիրության հետ կապված մեծ ակնկալիքներ ունեմ։ Նոր նախարարություն է ստեղծվել, ոչ թե վերանվանվել է»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր և անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու՝ Արցախում բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման, երիտասարդության դաստիարակման համար։