Տնտեսություն

Պատգամավորն առաջարկում է վերացնել առցանց և շրջիկ վաճառքի ու ծառայությունների մատուցման խոչընդոտները

1 րոպեի ընթերցում

Պատգամավորն առաջարկում է վերացնել առցանց և շրջիկ վաճառքի ու ծառայությունների մատուցման խոչընդոտները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը հեղինակել է«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Ըստ պատգամավորի` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման և շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ:

Ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առևտուրը և նոր բիզնեսի տեսակների աճը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի ապրիլի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 105 «կողմ» և 3 «դեմ» ձայներով։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում