Պատգամավորը ՄԻԵԴ-ի նոր վճիռը համարում է Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության իրավական գնահատականը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած նոր վճիռը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը ՄԻԵԴ վճռի մասին խոսեց ԱԺ մայիսի 26-ի նիստում հայտարարությունների ժամին:

«Այն, ըստ իս, իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի իրագործած ֆաշիստական քաղաքականությանը: Վճիռը հստակ արձանագրում է, որ խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածները՝ կյանքի իրավունքը և խտրականության արգելքը: Սաֆարովի հանցանքը որակվել է որպես էթնիկ հողի վրա իրագործված հանցագործություն: Այս վճիռը խոսուն է, այն միանգամյան հասկանալի է դարձնում, թե ինչ ենք մենք խոսում, երբ առավոտից երեկո արձանագրում ենք կենսական անվտանգության մասին մեր թեզը՝ հստակ նշելով, որ այն զիջման ենթակա չէ»,-ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց՝ միանգամայն հստակ է դառնում, թե ինչպիսի պետության հետ գործ ունենք՝ միայն վերհիշելով, թե ինչպես էին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները և այլք դափնիներով խրախուսում Սաֆարովի արարքը, գովերքում, կոչ անում Ադրբեջանի երիտասարդներին լինել Սաֆարովի նման:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի հայցերի առնչությամբ։ Դատարանը մասնավորապես արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:

Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա