Արցախ

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 34-ի․ առողջացել է 13 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 34-ի․ առողջացել է 13 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր34դեպք, որոնցից13-ը` բուժված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 725 մարդ, կա 72 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված1նոր դեպք, առողջացել է ևս 3 քաղաքացի։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ի ժամը 22:00-ից երկարաձգվել է 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում