Արցախ

Հակառակորդն արցախա-ադրբեջանական շփման գծում մեկ շաբաթում հրադադարը խախտել է ավելի քան 180 անգամ

1 րոպեի ընթերցում

Հակառակորդն արցախա-ադրբեջանական շփման գծում մեկ շաբաթում հրադադարը խախտել է ավելի քան 180 անգամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում