Արցախ

Արցախի Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու համար քայլեր կձեռնարկվեն

2 րոպեի ընթերցում

Արցախի Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու համար քայլեր կձեռնարկվեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու ցանկություն կա, այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողության իր ելույթում:

«Ես հույս ունեմ, որ հաջորդ ԱԺ-ի՝ արդեն իրական նիստը կկայանա Շուշիում: Կա նման ցանկություն Ազգային ժողովը տեղափոխել Շուշի: Եվ մենք այդ առումով քայլեր կձեռնարկենք»,-ասաց Հարությունյանը:

Նա խոսեց Շուշիի կարևոր դերի մասին: Հարությունյանի կարծիքով՝ Արցախյան շարժումը հայ ժողովրդի երբևէ ունեցած փառավոր հաղթական էջերից մեկն էր, որի լուսապսակը դարձան Շուշիի ազատագրման գործողությունները: Նախագահը նաև խորհրդանշական համարեց, որ Արցախի Հանապետության նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում՝ այն էլ հաղթական մայիս ամսին:

Արցախի Ազգային ժողովը ներկայում Ստեփանակերտում է:

Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում անցկացվող ԱԺ հատուկ նիստում երդման հանիսավոր արարողությամն ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում