Հասարակական

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

1 րոպեի ընթերցում

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էլեկտրամոբիլի լուսանկարը՝ կից գրառմամբ, «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու»,- գրել է վարչապետը։

Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը կստանձնի մայիսի 21-ին երդման հանդիսավոր արարողությամբ: Մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը նույնպես հայտարարել է, որ մտադրված է անցնելէլեկտրական շարժիչով ծառայողական ավտոմեքենաների օգտագործման: Այդ անցումը կկատարվի դրամաշնորհային միջոցներով։

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում