Հասարակական

«Ադեկվադ»-ի 17 անդամ բերվել են ոստիկանության Կենտրոնական բաժին

1 րոպեի ընթերցում

«Ադեկվադ»-ի 17 անդամ բերվել են ոստիկանության Կենտրոնական բաժին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար «Ադեկվադ»-ի 17 անդամ բերվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Վարչական օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ բերվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Լրագրողների հետ զրույցում «Ադեկվադ»-ի անդամ Լիլիթ Թումանյանն ասաց, որ անդամները բերման են ենթարկվել պարետի որոշումը չկատարելու համար։

«Բայց ես ականատես եմ եղել, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորություն։ Չի եղել որևէ խախտում, բոլորը եղել են ձեռնոցով, դիմակներով, չի եղել կուտակում»,- ասաց Լիլիթ Թումանյանը։

Նա նշեց, որ որևէ ակցիա չեն իրականացրել, ուղղակի անդամները եկել էին աջակցելու միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին, որը հրավիրվել էր ոստիկանություն հարցաքննության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում