Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Համո Բեկնազարյան. հայ կինոյի կնքահայրը

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Համո Բեկնազարյան. հայ կինոյի կնքահայրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Նույնիսկ երջանիկների բախտն այնքան չի բերում, որքան թվում է կամ կարելի է ենթադրել, եւ գալիս է մի պահ, երբ ազատ խոսքն ու արվեստը դառնում են անհանդուրժելի, հատկապես, երբ դրան խառնվում է ամենայն քաղաքականությունը։ Նա արդեն տասնյակ ֆիլմերի հեղինակ էր` գնահատված համաշխարհային մեծությունների կողմից, երբ ձեռնարկեց Հայաստանում` ճակատագրորեն վերջին ֆիլմը, որն այնպես էլ էկրան չբարձրացավ։ 1950 թվականն էր, նկարահանում էր «Երկրորդ քարավանը», որը Մեծ եղեռնը վերապրած եւ 1946 թվականին հայրենադարձված հայերի ճակատագիրն էր շոշափում։ Ֆիլմում հանդես էին գալիս տաղանդավոր դերասաններ Ռուբեն Սիմոնովը, Հրաչյա Ներսիսյանը, Դավիթ Մալյանը, Վերիկո Անջափարիձեն եւ ուրիշներ։ Մնացել էր նկարահանել վերջին տեսարանը, եւ հանկարծ Մոսկվայից հրաման է ստացվում, թե ֆիլմը հայտնվել է մոտ երկու տասնյակ արգելված ֆիլմերի շարքում. Ստալինին դուր չէր եկել վերնագիրը, եւ նրա հրամանով ֆիլմի բոլոր նեգատիվները ոչնչացվեցին։ Բեկնազարյանը հիշատակում է, որ առաջին անգամ լաց է եղել հասուն տարիքում։ Նա խոր ցավով լքում է «Հայֆիլմն» ու Հայաստանը եւ սկսում նկարահանել միջինասիական հանրապետություններում։ 1959 թվականին` Էրազմ Քարամյանի համագործակցությամբ, Տաջիկստանում, նկարահանում է իր վերջին եւ միակ գունավոր ֆիլմը`«Նասրեդինը Խոջենթում»` ստեղծագործական ուղին ավարտելով խորհրդանշական` արեւելյան իմաստունի զարմանահրաշ կյանքի մասին պատմությամբ...»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում