Հասարակական

Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման դեմ

1 րոպեի ընթերցում

Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը։ Որոշումը բաղկացած է 92 էջից։

«Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու մասին պատշպանների միջնորդությունները։

Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Նա մայիսի 12-ին վիրահատվել էր։

ՀՀ երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում