Հյուրանոցային ծառայությունները կթույլատրվեն միայն մեկ նախապայմանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սահամանափակված կմնան հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունները, հյուրանոցային ծառայությունները կթույլատրվեն միայն հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու նախապայմանով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով չարգելված տնտեսական գործունեության տեսակներում անվտանգության նոր կանոնները:

«Մայիսի 18-ից թույլատրված տնտեսական գործունեության տեսակների համար պարետի որոշմամբ սահմանվել են գործունեության հատուկ կանոններ՝ ուղեցույցների տեսքով: Սակայն սահմանափակված կմնան որոշ գործունեության տեսակներ՝ մասնավորապես հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունները: Սակայն հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու նախապայմանով դրանց գործունեությունը սահմանափակված չի լինի: Հանգստյան տների գործունեությունը, այլ բնակատեղերի տրամադրման ծառայությունները նույնպես սահմանափակված չեն լինի»,-ասաց փոխնախարարը:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Սակայն մայիսի 18-ից գործելու է հանրային տրանսպորտը: Հանվելու է տնտեսական մի շարք գործունեության տեսակների գործունեության արգելքը: Հանրային բաց տարածքներում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ տարածքներում կրելը լինելու է պարտադիր:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին