Տնտեսություն

Որպես հակաճգնաժամային միջոց կառավարությունը պատրաստվում է սկսել 100 կապիտալ նախագիծ

1 րոպեի ընթերցում

Որպես հակաճգնաժամային միջոց կառավարությունը պատրաստվում է սկսել 100 կապիտալ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում որպես հակաճգնաժամային միջոց կառավարությունը պատրաստվում է մեկնարկել 100 կապիտալ նախագիծ՝ կրթական, մշակութային, սպորտային առողջապահական օբյեկտների կառուցման: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են այդ աշխատանքները: Ի պատասխան՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ առաջիկա 2 օրերի ընթացքում կհայտարարվեն 8 մոդուլային դպրոցների կառուցման մրցույթները:

«Այս բոլոր ծրագրերը կտևեն 2-2,5 տարի: Ընդհանուր գնահատականով կլինի մոտ 60 մլրդ դրամի ներդրում: Այս աշխատանքները տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման հիմք կդառնան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ղուլարյանը:

Նիկոլ Փաշինյանը ավելացրեց, որ մինչև սեպտեմբեր բոլոր մրցույթները հայտարարվելու են ու հիմա այդ մասին հայտարարում են, որպեսզի շինարարական կազմակերպությունները փնտրեն, գտնեն աշխատողներին, որպեսզի ձևավորեն ներուժ այդ մրցույթներին մասնակցելու ու հաղթելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում