Նոր որոշմամբ կհիմնանորոգվի 185 կմ ավտոճանապարհ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարեց՝ ճանապարհաշինության նպատակով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է հիմնանորոգել 185.33 կմ երկարությամբ ավտոճանապարհներ, որոնցից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 97.26 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 55.57 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 32. 5կմ: Հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների թիվը 2 է:

«Այդ նպատակով առաջարկվում է Կառավարության ներքո հաստատված միջոցներից 17.4 մլրդ դրամից 17.2 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և 0.2 մլրդ դրամը՝ «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումներին: 249,2 կմ շինարարության համար անհրաժեշտ գումարը կկազմի 29,8 մլրդ դրամ՝ բացառությամբ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 45+300-կմ 53+000 հատվածի հիմնանորոգում (ՈՒշի): Տրված հայտերով ճանապարհների երկարությունը կազմում է 241,5 կմ»,- ասաց Ավինյանը։

2021 թվականի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ 2020 թվականին նախագծերի համար անհրաժեշտ է 1,024 մլրդ դրամ, իսկ փորձաքննության համար՝ 65,6 մլն. դրամ:

ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 280-րդ կետի պահանջները ապահովելու նապատակով անհրաժեշտություն է առաջացել 2020 թ. նախատեսված շինարարական աշխատանքների համար իրականացնել բյուջեի վերաբաշխում 17,4 մլրդ դրամի չափով, որի մեջ ներառված են շինարարության, տեխնիկական և հեղինակային հսկողության գումարները։ Ոչ ֆինանսական ցուցանիշը նշված գումարի մեջ կազմում է 185,33 կմ և 2 հատ տրանսպորտային օբյեկտ։

«Ընդհանուր առմամբ, այս տարի կհիմնանորոգվի 500 կմ ճանապարհ»,- շեշտեց փոխվարչապետը:

Հայերեն Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին