Բուխարեստի հայկական եկեղեցում տեղի է ունեցել մայիսյան եռատոնին նվիրված հիշատակի արարողություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը, Բուխարեստի Սուրբ․շ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում, հանդիսապետությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ ու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի մայիսի 9-ին տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ Հայաստանի և Արցախի հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար կիրառվող սահմանափակումները՝ հիշատակի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռուﬕնիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը։

Նրանք Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղեցին և ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկ արձանի մոտ, որ կանգնեցվել է 1936թ. և համարվում է Զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը:

Հայերեն Русский

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում