Եռատոնին նվիրված մասշտաբային միջոցառումներ Արցախում չեն կայանա. Դավիթ Բաբայան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաղթանակի տոնի,Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի9-ին Արցախի բարձրաստիճան այրերն այցելելու են Ստեփանակերտի հուշահամալիր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Մեր բարձրաստիճան այրերն, ինչպես ամեն տարի, վաղը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտի հուշահամալիրում՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին,ապա Շուշի քաղաքում՝ Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղկեպսակներ կդնեն։ Այս տարի նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մասշտաբային այլ միջոցառումներ Արցախում չեն կայանա»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ ամենամյա համերգը նույնպես չի կայանա։

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը նաև նշեց, որ քաղաքացիներին նույնպես կթույլատրվի այդ հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել, սակայն փոքր խմբերով այցելելու պարագայում։

Մայիսի 9-ին կնշվի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման 28-ամյակը։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են