Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Արցախում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Արցախում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Արցախի Հանրապետությունում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետություն վարչապետի նախատեսված այցի մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին մայիսի 8-10-ը ներառյալ Արցախ գործուղելու վարչապետի որոշումից։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը լուսաբանելու նպատակով՝ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2020 թվականի մայիսի 8-10-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ)»,- ասված է որոշման մեջ:

Մայիսի 9-ը եռատոն է. նշվում էՀայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում