ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ու մարզպետարանները հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավման գործընթաց են նախաձեռնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով` ՀՀ բոլոր մարզպետարաններում COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:
Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը:
Հղումները` ստորև․
Արագածոտնի մարզպետարան
https://bit.ly/35FaY5l
Արարատի մարզպետարան
https://bit.ly/2YJOa2T
Արմավիրի մարզպետարան
https://bit.ly/3cf8Wvj
Գեղարքունիքի մարզպետարան
https://bit.ly/3cp14Y4
Լոռու մարզպետարան
https://bit.ly/3b7MyCF
Կոտայքի մարզպետարան
https://bit.ly/3dp0sBX
Շիրակի մարզպետարան
https://bit.ly/2Lax32w
Տավուշի մարզպետարան
https://bit.ly/3bcbzNd
Վայոց ձորի մարզպետարան
https://bit.ly/3cdFs0J
Սյունիքի մարզպետարան
https://bit.ly/2Wb6JLJ