Բանակցությունների գնալիս չենք վախենալու՝ ոչ ներսիններից, ոչ դրսիններից. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի հարցում իշխանությունները բանակցում են այնքան, որքան ունեն լիազորություն, պատասխան կարող է պահանջել ժողովուրդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը:

Արման Աբովյանը նշեց՝ ԲՀԿ-ն կարծում է, որ Արցախի հակամարտության կարգավորման բանակցություններ հիմնաքարը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակի միջազգային դե յուրե լիգիտմիացումը։

Նիկոլ Փաշինյանը զարմանացավ, թե ինչու է Աբովյանը համարում, որ Արցախի միջազգային ճանաչումը ԲՀԿ-ի դիրքորոշումն է։ «Իսկ հանրության շրջանում որևէ մեկ կա՞, որն այլ դիրքորոշում ունի, ես լավ չեմ պատկերացնում դա: Մենք միշտ խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին, հայ ժողովրդի շրջանում մարդ կա՞, որն այլ դիրքորոշում ունի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հաստատեց՝ դա ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլորին դիրքորոշումն է: «Չի լինելու, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու մեր ձեռքերը դողան, որ հանկարծ սխալ «չփռշտանք», որ դա պատմություն չդառնա։ Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ: Եվ մենք այդ լիազորությունը, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտությունները, բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ։ Թող ոչ մեկ մեզ չասի, թե ինչ ենք բանակցում: Ինչ-որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը: Ժողովուրդը մեզ վստահության քվե է տվել, որ գնանք, բանակցենք: Երբ կհամարենք, որ այդ բանակցության արդյունքում ունենք բանաձև, որ կարող ենք ներկայացնել Անվտանգության խորհրդին, ԱԺ-ին, ժողովրդին և հանրությանը, կգանք, կներկայացնենք: Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչինչ որոշված չէ»,-ասաց վարչապետն ու շեշտեց՝ իշխանություններն ինչքան լիազորություն ունեն, բանակցում են, բանակցությունների գնալիս չեն վախենալու՝ ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից։

Արման Աբովյանը համոզվածություն հայտնեց, որ Ադրբեջանի հետ ոչ մի համաձայնության գալ հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը հետաքրքրված չէ Արցախի հիմնախնդիրը քաղաքակիրթ, միջազգային նորմերին համապատասխանող նորմերով լուծելու։

Փաշինյանն արձագանքեց՝ եթե պատգամավորի ասածը ճիշտ է, և Ադրբեջանը տրամադրված չէ հարցի կարգավորման, ուրեմն՝ հարցը չի կարգավորի։ «Մենք ուրիշ բան ենք ասում: Մենք ասում ենք՝ հնարավոր է իրագործել միայն այնպիսի լուծում, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար: Եթե հեշտ լիներ հարցի լուծումը, հիմա 100 անգամ լուծված կլիներ: Ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է և ուզում է հարցի լուծման: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ, ՌԴ-ն էլ է ուզում, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ է ուզում: Կարևորը նրբությունների մեջ է: Սակայն, եթե պարզվի, որ Ադրբեջանը չի ուզում, որը հարցը լուծվի, չի լուծվի այն»,- հավելեց վարչապետը։

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Ղազախստանում սպասում են ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքների հրապարակմանը

ԵՄ-ից աջակցություն կլինի. Էստոնիայի խորհրդարանի նախագահը գնահատում է տարածաշրջանի կայունությանն ուղղված ՀՀ-ի քայլերը

Հայաստանի փոխվարչապետն ու Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին․ դրանք անհամատեղելի կառույցներ են. Զեյնալյան

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը

Սպենդիարյանի անվան օպերային թատրոնն 92-ամյա պատմությանը նվիրված հուշամեդալներ է թողարկել

ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը

Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը

Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև, որը թույլ կտա Թրամփին վերընտրվել երրորդ ժամկետով

ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից