Հասարակական

Ազատ տեղաշարժի սահմանափակումները Հայաստանում հանվեցին. ինչ կանոններ պետք է պահել 

4 րոպեի ընթերցում

Ազատ տեղաշարժի սահմանափակումները Հայաստանում հանվեցին. ինչ կանոններ պետք է պահել 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսօրվանից՝ մայիսի 4-ից սկսած տեղարշարժի թերթիկի անհրաժեշտություն այլևս չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը:

Այս սահմանափակումը դեռ կգործի՝ նկատի ունենալով համավարակի տարածման հետ կապված հասարակական տրանսպորտի բարձր ռիսկայնությունը: Կգործեն միայն տաքսիները։

Հանվել են նաև տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ սահմանափակումները: Մայիսի 4-ից գործում են բացօթյա ռեստորանները, սրճարանները:Անհատական ծառայությունները,որոնց խմբում են լվացման,մաքրման և չոր մաքրման ծառայությունները,վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես թույլատրված են:

Բացվել է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով:Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես բացվել են:

Սպորտային օբյեկտների գործունեությունը թույլատրված է՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար:

Սահմանափակումների վերացմամբ, սակայն, սպասվում է ավելի խիստ վերահսկողություն:

Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների, ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը զուգահեռ մի քանի ուղղություններով մշակվել ենուղեցույցներ, թե աշխատավայրերում ինչպիսի կանոններ պետք է գործեն:Դրանքկօգնեն գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները: Կանոններն ու ուղեցույցները հրապարակված են կառավարության կայքէջում, նաևCovid19.gov.amկայքում:Սկզբունքները նույնն են բոլոր տեսակի գործունեությունների համար՝ աշխատողների միջև, հաճախորդների հետ շփվելիս ապահովել սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումների իրականացում՝ ախտահանումներ, օդափոփոխություն, ձեռքերի հաճախակի լվացում: Այն դեպքերում, երբ աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, պետք է անպայման լքեն աշխատավայրը և դիմեն բժշկի: Մյուս կարևոր միջոցառումների շարքում է խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանություններով տառապող անձանց հեռահար աշխատանքների կազմակերպումը՝ հնարավորության դեպքում: Տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումները կամ փոքրաթիվ անձանցով պետք է անցկացնեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը: Գործող բացօթյա սրճարաններում, ռեստորաններում մատուցողները պետք է կրեն պաշտպանիչ դիմակ, ձեռնոց:

Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված էր մարտի 24-ի ժամը 23:59-ից՝Հայաստանի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:Սահմանված էր անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:Սահմանվել էինբացառություններ՝անձը հաստատող փաստաթղթի և տեղաշարժի թերթիկի առկայության դեպքում: Թույլատրված էր մի քանի տնտեսական գործունեության տեսակների գործունեությունը, մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունել էր hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում