Արցախ

Արցախում կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 6-ն արդեն ապաքինվել է

1 րոպեի ընթերցում

Արցախում կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 6-ն արդեն ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 1-ին կրկնակի թեստավորվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։

«Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 1-ի դրությամբ՝ Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում