Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է գյուղմթերքի մթերման հնարավոր խնդիրների առաջացման հարցը

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է գյուղմթերքի մթերման հնարավոր խնդիրների առաջացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը դեռ վաղ է համարում խոսել այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ գյուղմթերքի հետ կապված, սակայն հարցը քննարկվում է նախարարությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խաչատրյանն ասաց ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Գյուղմթերքի մթերման հետ կապված հնարավոր հարցերի մասին վաղ է խոսել, բայց մենք հենց այսօր ենք քննարկում այն հարցերը, թե ինչ պոտենցիալ խնդիրներ կարող են առաջանալ»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ համապատասխան քայլեր են ձեռնարկվելու այս ուղղությամբ առանց սպասելու, որ այդ խնդիրներն առաջանան ամռանը կամ աշնանը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում