Սպորտ

Թենիսի պատմության մեջ լավագույններից մեկը` Անդրե Աղասին, նշում է ծննդյան 50-ամյակը

2 րոպեի ընթերցում

Թենիսի պատմության մեջ լավագույններից մեկը` Անդրե Աղասին, նշում է ծննդյան 50-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի պատմության բոլոր ժամանակների լավագույն թենիսիստներից մեկը` Անդրե Աղասին, տոնում է ծննդյան 50-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աղասին մեծ թենիսը թողնելուց հետո ինքնակենսագրական իր գրքում գրում է, որ ամբողջ կյանքում ատել է թենիսը:

Աղասին ծնվել է 1970 թվականին ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Աղասին իրանահայ, ասորական և ֆրանսիական ծագում ունի։ Հինգ տարեկանում նա արդեն պարապում էր Ջիմի Քոնորսի և Ռոսկո Թաների հետ։ Ավելի ուշ, Անդրեի հայրը՝ Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ՝ աշխատելով Քըրքորյանի խաղատներից մեկում։ Այդ ընթացքում Անդրե Աղասին դարձրեց իր միջանունը Քըրք։

Անդրե Աղասին բոլոր ժամանակների խոշորագույն թենիսիստներից մեկն է։ BBC-ն նրան նկարագրում է որպես «սպորտի պատմության մեջ երեւի թե մեծագույն համաշխարհային աստղը»։ Նա «Ոսկե սաղավարտի» առաջին մրցանակակիր տղամարդ թենիսիստն է, որը տարբեր տարիների հաղթել է Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերը, Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի Համաշխարհային մրցաշարի եզրափակիչում և Օլիմպիական խաղերում։

1995-2003 թվականներին 101 շաբաթների ընթացքում եղել է աշխարհի առաջին ռակետը՝ 2003 թվականին դառնալով պատմության մեջ առաջին թենիսիստը, ով հասուն տարիքում գլխավորում էր Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան։

2011 թվականին Անդրե Աղասու անունը ներառվեց թենիսի փառքի միջազգային ցուցակում՝ չնայած դրանից 2 տարի առաջ նրա մոտ հայտնաբերված մեթամֆետամինի ընդունման փաստին։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում