Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը. վարչապետի խոսնակն արձագանքել է

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը. վարչապետի խոսնակն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Գևորգյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում, մասնավորապես, գրել է.

«Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։

Նաեւ դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։ Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը եւ նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում