Արտակարգ դրության ընթացքում ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել. փոխնախարարն արձագանքեց Մարուքյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտակարգ դրության ընթացքում պարետի կողմից ընդունված բոլոր որոշումները եղել են իրավաչափ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննակմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը:

Մարուքյանի կարծիքով՝ առաջարկվող փաթեթով, ըստ էության, օրինականացվում է այն, ինչ մինչև հիմա պարետը որոշել է: «Պարետը նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավունք չուներ, բայց ընդունել է: Քանի որ պարետը չուներ սահմանափակումներ մտցնելու հնարավորություն, սակայն այդ սահմանափակումների հիմա վրա մոտ 10 հազար մարդու նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել և մարդիկ տուգանվել են, արդյոք չեք կարծում, որ այդ տուգանքները չպետք է գանձվեն, և պետք է բոլոր վարչական արձանագրությունները չեղարկվեն, քանի որ ըստ էության դրա իրավական հենքը գոյություն չի ունեցել»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին:

Գրիգորյանն արձագանքեց՝ ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել: «Սահմանադրությունը, միջազգային փորձը նախատեսում են ակտեր ընդունելու հնարավորություն: Մենք օրենսդրական կարգավորումներն ավելի հստակեցնում ենք»,-ասաց նա ու նշեց՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը նախատեսված է կառավարության որոշմամբ, իսկ վարչական արձանագրություններն ու տուգանքները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, որը խորհրդարանն է ընդունել:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով սահմանվում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում պարետը կարող է ընդունել ակտեր, որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում նաև ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում