Հասարակական

Վարչապետը հորդորեց սովորել կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն կյանքով

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հորդորեց սովորել կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն կյանքով

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց սովորել կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն կյանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում, նշելով, որ կորոնավիրուսային ճգնաժամը կարող է երկար շարունակվել:

«Հիմա ով կարող է ասել այս արտակարգ դրությունը կամ այս արտակարգ դրության ռեժիմն ինչքան կարող է տևել: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինչև մյուս տարվա մարտ մենք այս կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու: Բոլորդ արդեն պատրաստվեք, որ մինչև հաջորդ մարտը կորոնավիրուսը լինելու է: Եթե մենք չսովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն կյանքով, կոմունալները վճարելով, մենք կոլապս ենք ունենալու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ քայլ առ քայլ պետք է վերադառնալ բնականոն կյանքով ապրելուն:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պարետատունը գնալու է սահմանափակումների նվազեցման:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում