Հասարակական

ԱՄՆ ավելի քան 30 սենատոր աջակցում են Արցախի ֆինանսական օգնության ավելացմանը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ավելի քան 30 սենատոր աջակցում են Արցախի ֆինանսական օգնության ավելացմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 30 ամերիկացի սենատոր միացել է Ներկայացուցիչների պալատի 75 անդամի՝ 2021 թվականին Արցախի ֆինանսավորումն ավելացնելու նախաձեռնությանը․ ֆինանսական միջոցներնառաջարկվում է ուղղել ականազերծման և անհրաժեշտ վերականգնողական ծառայությունների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Նամակում, որը տարածել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը, կոչ է արվում հատկացումների կոմիտեի երկկուսակցական ղեկավարությանը 2021 ֆինանսական տարում առնվազն 1,5 մլն դոլար հատկացնել Արցախում ամերիկյան մարդասիրական ծրագրերին: Նամակը նաև խնդրագիր է պարունակում Լեռնային Ղարաբաղում տարածքային վերականգնողական ծառայությունների զգալի ֆինանսավորման մասին, նրանց համար, ովքեր տուժել են ցամաքային ականներից, ինչպես նաև ֆիզիկական և ճանաչողական խանգարումներ ունեցող անձանց համար:

Ծրագրերի թվում, որոնք կարող են ներառվել ֆինանսավորման շրջանակում, Ստեփանակերտի Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնն է, որն ամեն տարի տնային պայմաններում բուժում է 1000 հիվանդի և ապահովում է ավելի քան 24 հազար ամբուլատոր բուժում: Չնայած իր զգալի առաջընթացին, կենտրոնը շարունակում է բավարարել տեղական բնակչության կարիքների միայն 20%-ը:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում