Կառավարությունը հաստատեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող2020-2022թվականների գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ձևավորել:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ասաց, որ ՆԳՆ-ն քաղաքականություն մշակող կլինի և քաղաքական պատասխանատվություն կկրի ոլորտում իրականացվելիք բարեփոխումների համար: Ստեղծվելու է նաև պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն:

«Մենք խնդիր ենք դրել արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում ունենալ նոր պարեկային ծառայություն, ինչը նշանակում է, որ ոստիկանության ողջ արտաքին ծառայությունը պետք է ամբողջությամբ փոխվի: Ընդ որում, պետք է փոխվի ոչ թե ձևով, այլ բովանդակությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ դրա առաջին փուլը կրթական փուլն է, որը պետք է մեկնարկեր այս տարվա ապրիլից, բայց կորոնավիրուսի պատճառով մի քիչ հետաձգվեց: Եվ ոստիկանությունում առկա կադրերի, և նոր կադրերի ներգրավման նպատակով Ոստիկանության ակադեմիայում պետք է դասընթացներ կազմակերպվեն:

«Ընդ որում, մեր պայմանավորվածությունը հետևյալն է, որ պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր՝ սկսած տեխնիկական միոջներից, ավտոմեքենաներից, հագուստներից: Երկրորդ փուլում մենք կստեղծենք Ներքին գործերի նախարարություն, և հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի Ներքին գործերի նախարարությունը: ՆԳՆ ստեղծման թեման վերջին երկու տարվա ընթացքում ամենաշատ քննարկված թեմաներից էր, և այստեղ մշտապես առաջացել է կոնֆլիկտ խնդրի քաղաքական ու զինվորական մասի բովանդակությունների միջև: Խնդիր է եղել այնպես անել, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից: Եվ, ի վերջո, մենք հրաժարվել ենք այն տրամաբանությունից, որ հնարավորություն ստանանք քաղաքացիական անձանց նշանակել ոստիկանությունում, առավել ևս` ղեկավարի կարգավիճակով: Դրա համար մենք գնում ենք հետևյալ ճանապարհով՝ կունենանք Ներքին գործերի նախարարություն, և քաղաքական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից: Ըստ էության, ՀՀ ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ Ներքին գործերի նախարարության հետ, կլինի դրա կազմում: Մոտավորապես այն տրամաբանությամբ կգործի, որ հիմա ունենք Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի գլխավոր շտաբ»,- նշեց վարչապետը:

Հայերեն English

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով