Նախարարությունը պարզաբանեց թեթև արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի հետ կապված խնդիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ներկայացրեց, թե որն է պատճառը, որ թեթև արդյունաբերական ձեռնարկություններն այսօր դեռևս չեն գործում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Օհանյանն այս խնդրին անդրադարձավ ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում նախօրեին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին։

«Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին հանդիպել էր թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչների հետ` քննարկելու թեթև արդյունաբերական ձեռնարկություններում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները։ Տնտեսավարողները միակարծիք էին և նախարարին ներկայացրել են, որ պետք է լինի այս ոլորտի հանդեպ անհատական մոտեցում՝ այն է, որ թեթև արդյունաբերական ձեռնարկություններին կարող է թույլատրվել գործել միայն այն դեպքում, եթե տնտեսավարողն ունենա հանձնառություն, դիմի պարետատուն և հայտնի, որ կպահպանի պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,- ասաց Օհանյանը։

Նա ընդգծեց, որ հանդիպմանը ներկա և համակարծիք է եղել նաև «Գլորիա» կարի ֆաբրիկայի ղեկավարը։

Ապրիլի 21-ին «Գլորիա» կարի ֆաբրիկայի տասնյակ աշխատակիցներ մուտք են գործել գործարան և պահանջել, որ ֆաբրիկան վերաբացվի, որպեսզի իրենք կարողանան աշխատել: Աշխատակիցներին բարկացրել է այն, որ ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել է ևս 1 ամիս երկարացնել աշխատանքի դադարը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանները։ Աշխատակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ի ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին