«Խելացի» անասնաշենքեր կառուցելու համար ներկայացվել է 247 հայտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետության կողմից իրականացվող «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակում 247 հայտ է ստացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«2020թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում ստացել ենք մոտ 53 դիմում-հայտ։ Ընդհանուր առմամբ, ունենք 247 հայտ, որոնցից 7 անձ արդեն առաջին փուլով փոխհատուցվել է։ Ունենք հավաստագիր ստացած 24 դիմումատու, որոնք արդեն կնքել են պայմանագիր ու կառուցում-վերակառուցում են իրենց անասնաշենքերը»

Պետության աջակցության երեք մոդել է նախատեսված՝ կախված ֆերմայի մակերեսից և կովերի քանակից: Առաջին մոդելն է՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Այս դեպքում կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ, որից 5.5 մլն դրամը կփոխհատուցի պետությունը։ Երկրորդ մոդելը՝ 281- 450 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ, պետության կողմից փոխհատուցումը՝ 11.5 մլն դրամ: Երրորդ մոդելն է՝ 451 և ավելի քառակուսի մետր տարածքով՝ առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ, փոխհատուցումը՝ 17.5 մլն դրամ։

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին