Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանը առավել քան հստակ է որակել Մնացականյանի անդրադարձը ԼՂ կարգավորման գործընթացին

2 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանը առավել քան հստակ է որակել Մնացականյանի անդրադարձը ԼՂ կարգավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն առավել քան հստակ և համապարփակ է որակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի անդրադարձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Արտգործնախարար Մնացականյանի այսօրվա անդրադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համապարփակ էր ու առավել քան հստակ»,- գրել է Ռուբինյանը։

Պատգամավորն առանձնացրել է նախարարի հայտարարության մի քանի ուշագրավ կետեր.

Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։

Մեր սկզբունքային դիրքորոշումները վերջին երկու տարիներին բազմիցս բաց և անկեղծ արտահայտվել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների առաջ:

Հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում մեզ համար սկզբունքային առաջնայնություն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը։

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության։

Հակամարտությունը կարող է ունենալ բացառապես խաղաղ լուծում։

Հայկական կողմերը երբևէ չեն գնալու միակողմանի զիջումների։

Այն, ինչ ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն։

Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ։

Ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները, որոնք ենթադրում են փուլային կարգավորում:

2014-ին առաջարկված տարբերակը բանակցային փաստաթուղթ չէ․ ԱԳ նախարարը՝ Լավրովի հայտարարության մասին

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում