Հասարակական

Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում

1 րոպեի ընթերցում

Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցի կողմից ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 10:08-ին Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում գրանցվել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830և արևելյան երկայնության 45.810: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում՝ Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝2-3 բալ ուժգնությամբ:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում