ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել Հայաստանի Հանրապետություն, հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել»,-հայտնում են շտաբից:
Այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք․ 2 մարդ բուժվել է: Կոչ է արվում կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին:
Աննա Գրիգորյան