Արցախ

Արցախի մի շարք զորամասեր անցել են սննդի ապահովման նոր տարբերակին․ գործընթացը շարունակական է

1 րոպեի ընթերցում

Արցախի մի շարք զորամասեր անցել են սննդի ապահովման նոր տարբերակին․ գործընթացը շարունակական է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Նման հերթական ճաշարանների բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում տեղի է ունեցել ապրիլի 17-ին, որի մատուցվող սննդատեսակների ու ծառայությունների որակական ցուցանիշները առաջինը գնահատել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, գեներալ-մայոր Բորիս Դավիդովը: Սննդի ապահովումն իրականացնող ընկերության պատասխանատուների վստահեցմամբ իրենք իրականացնում են մշտական դիտարկումներ և, հաշվի առնելով ծրագրի անմիջական շահառուների նկատառումները, փորձում են էլ ավելի բարելավել մատուցվող ծառայությունների որակը»,- նշված է հայտարարության մեջ:

Անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը շարունակական է և առաջիկայում կներառի ՊԲ այլ զորամասեր ևս:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում