Տնտեսություն

Խորհրդարանում քննարկվեց հողերի օտարումից առաջացած մուտքերը համայնքային բյուջեներ ուղղելու նախագիծը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանում քննարկվեց հողերի օտարումից առաջացած մուտքերը համայնքային բյուջեներ ուղղելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած օրինագիծն Ազգային ժողովի ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

«Օրենքի նախագծով նախատեսվում է հողերի օտարումից առաջացող մուտքերն այսուհետև ուղիղ և լիարժեք ուղղել համայնքային բյուջեներ»,- ասաց Տերտերյանը։

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել է միաձայն դրական եզրակացություն։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում