ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ ապրիլյան պատերազմիքննիչ հանձնաժողովի նիստինսպառիչ են եղել, որոշները՝ ոչ: «Հետո այլ հարցերի միջոցով սպառիչ են դարձել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Խաչատրյանը՝ ապրիլյան պատերազմիքննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ կարելի է արդյոք այս հարցուպատասխանով ապրիլյանի հարցը համարել սպառված, Խաչատրյանն պատասխանեց՝ ոչ, դեռ մարդիկ կան, ում պետք է լսել, գործընթացը շարունակվում է:Հարցին՝ արդյոք այս հարցուպատասխանով հիմնական մտահոգությունները փարատվեցին՝ կապված նրա հետ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիք չի եղել, նույնիսկ խոսակցություններ կային, որ պայմանավորված պատերազմ է եղել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ երբ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ կլինի, այն կհրապարակվի այնքանով, որքանով պետական գաղտնիք չի պարունակում:«Դրանից պարզ կլինի՝ որ կասկածներն են փարատվել, որոնք ոչ:Ցանկացած տվյալ դեռ հաստատված հանգամանք չէ, քանի դեռ մի քանի հոգու կողմից չի հաստատվել: Սա սովորական քննության մեթոդ է, երբ փաստերը ստուգվում են մի քանի աղբյուրներից»,-ասաց նա: