Մեր խնդիրն է հաստատել լիարժեք վստահություն ոստիկանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորավորեց Ոստիկանության ծառայողներին մասնագիտական օրվա կապակցությամբ։

Դիմելով Ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ վարչապետը նշեց. «Պարոն Սարգսյան, թույլ տվեք ձեզ և ոստիկանության ողջ անձնակազմին շնորհավորել այս կարևոր տոնի կապակցությամբ: Ոստիկանությունը ցանկացած պետության, ինչպես նաև մեր պետության իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, և, իհարկե, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ մինչև տնտեսական ու քաղաքական ազատությունների պահպանման և կիրառելիության մակարդակը: Պետք է խոստովանել, որ ՀՀ-ում ոստիկանության և հանրության հարաբերությունները պարզ չեն եղել, ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր, և այսօր մեր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն, լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ: Դա մեր օրակարգի կարեւորագույն խնդիրներից է»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ երկար ժամանակ իշխանությունները քննարկում են ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը: «Ճիշտն ասած, արդեն ապրիլի 1-ից պետք է սկսեին գործողություններ այդ ուղղությամբ, բայց համաճարակը որոշակի սրբագրումներ մտցրեց, այնուամենայնիվ բարեփոխումները շարունակվում են մնալ մեր օրակարգի կարեւոր առաջնահերթություններից մեկը: Այդ օրակարգում երկու կարևոր հենասյուն կա. առաջինը հանրության լիարժեք վստահությունը ոստիկանության նկատմամբ, և երկրորդը՝ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը: Նաև կարևոր է այս համատեքստում ոստիկանության իմիջի բարեփոխումը: Ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի և պետք է փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին, այն հավակնություններին, որ մեր պետությունն ու ժողովուրդը ձևակերպում է»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ այսօրվա կարանտինային վիճակը հաշվի առնելով այսօր ոստիկանության օրը նշվելու է հնարավորինս սահմանափակ շրջանակում: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այս տարվա բաց թողնվածը հաջորդ տարի կլրացվի:

Այնուհետև վարչապետի կոչով կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին բոլոր այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են Հայաստանի օրենքը, իրավունքը, իրավակարգը պաշտպանելիս:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել