Սեւրի հայկական վարժարանի ընկերակցութեան նոր նախագահն է Թոմա Տէվէճեան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՆՈՐ ՅԱՌԱՋ։ Սեւրի հայկական վարժարանի ընկերակցութեան (Association du Collège Arménien de Sèvres) հաղորդագրութենէն կը տեղեկանանք, որ Փաթրիք Տէվէճեանի մահէն ետք՝ Ընկերակցութիւնը համաձայն իր կանոնագրութեան՝ Ապրիլ 11-ին ընտրած է իր նոր նախագահը, յանձին՝ Թոմա Տէվէճեանի։

Փաթրիք Տէվէճեանի անդրանիկ որդին՝ Թոմա Տէվէճեան ծնած է 1971-ին. Տնտեսական բարձրագոյն ուսմանց դպրոցէն եւ Փարիզի Քաղաքական գիտութիւններու հիմնարկէն (Sciences-Po) շրջանաւարտ է, նաեւ Վարչարարական ազգային դպրոցի (ENA) նախկին սան։ Մետաղագործութեան եւ հանքագործութեան «Էռամէ» խումբի ընդհ. տնօրէնի տեղակալն է։

Սեւրի հայկական վարժարանի ընկերակցութեան վարչութեան միւս անդամները կը պահպանեն իրենց նախկին պաշտօնները.- Ալէն Մարսըրու՝ փոխնախագահ, Ժոզէֆ Ուղուրլեան՝ գանձապահ, Ռընէ Ծակոյեան՝ քարտուղար, Լիլիան Շիւքիւրեան եւ Ալեքսանտր Գույումճեան՝ իրաւական խորհրդականներ, Ռեմոն-Յարութիւն Գէորգեան՝ գիտական խորհրդական, Սերժ Անուշեան, Արիս Ադամեան, Լեւոն Փափազեան՝ թէքնիք խորհրդականներ։

Այս ընտրութենէն ետք Վարչութիւնը որոշած է շարունակել Փաթրիք Տէվէճեանի նախագահութեան օրօք ծրագրուած՝ Սեւրի վարժարանի վերանորոգման եւ վերականգնումի գործը՝ մշակութային համալիրի մը ստեղծումով, որ պիտի ընդգրկէ դպրոց մը ուր կը դասաւանդուի Հայոց լեզու, մշակոյթ ու պատմութիւն, Հայոց ցեղասպանութեան նուիրուած դիւաններու եւ վաւերագրերու կեդրոն մը՝ Ցեղասպանութեան ուսուցումը տարածելու համար կրթական, ակադեմական եւ լրասփիւռային շրջանակներուն մէջ, թուային արհեստագիտութեանց Երեւանի ԹՈՒՄՕ-ի օրինակով՝երիտասարդներու պատրաստութեան համար համակարգչային կեդրոն մը, ինչպէս նաեւ ուսանողական ոստան մը աշխարհի չորս կողմերէն հայ երիտասարդներ ընդունելու համար։ Համալիրի ծրագրին մէջ նախատեսուած է նաեւ բազմանպատակ սրահ մը, Հայաստանի եւ Արցախի ի նպաստ մշակութային եւ բարեսիրական ձեռնարկներու կազմակերպման համար։

Վարչութիւնը եւ անոր նախագահը ջերմօրէն իրենց շնորհակալութիւնը կը յայտնեն բոլոր անոնց, որոնք ցաւակցեցան իրենց նախկին նախագահին մահուան առթիւ։

«Փաթրիք Տէվէճեանի համար Սեւրի ծրագրին իրագործումը՝ ապագայ սերունդներուն նկատմամբ պարտականութիւն մըն էր։ Իր մահէն ետք ալ՝ այդ իրագործումը կը շարունակէ մնալ յիշողութեան պարտականութիւն մը», տողերով կ՚աւարտի Սեւրի հայկական վարժարանի ընկերակցութեան վարչութեան Ապրիլ 11 թուակիր հաղորդագրութիւնը։

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ