Հասարակական

Կառավարությունը մտադիր է ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը մտադիր է ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը և այդպիսով արտակարգ դրության ընթացքում լուծել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին։

«Մեր ծրագիրն է, որ այս տարի կապիտալ շինարարության ծախսերն էլ ավելի մեծացնենք, որովհետև անցած տարի արդեն աննախադեպ ծավալի շինարարություն էր Հայաստանում և մարդկային աշխատուժը ֆիզիկապես չէր հերիքում։ Այս տարի կապիտալ ծախսերի գծով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը, որպեսզի նրանք անեն նույն աշխատանքը, բայց Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում