Արցախ

Արցախի ընտրություններն աշխարհի համար ժողովրդավարական ընտրությունների օրինակ են. Վլադիմիր Զախարով

1 րոպեի ընթերցում

Արցախի ընտրություններն աշխարհի համար ժողովրդավարական ընտրությունների օրինակ են. Վլադիմիր Զախարով

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում դիտորդական առաքելություն իրականացրած, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն Արցախի ընտրությունները աշխարհի համար ժողովրդավարական ընտրությունների անցկացման օրինակ է համարում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զախարովն ասել է ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում։

«Ինչպես մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, այնպես էլ նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների երկրոդ փուլն անցել են ժողովրդավար պայմաններում: Դեռ ավելին, շփվելով մարդկանց հետ, ես տեսա, որ, մարդիկ ավելի շատ խոսում են Արցախի զարգացման մասին: Կարծում եմ՝ արցախյան ընտրություններն աշխարհի համար օրինակ են, թե ինչպիսին պետք է լինեն ժողովրդավարական ընտրությունները»,- ասել է Զախարովը։

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում