Տնտեսություն

Նախարարությունը քննարկում է տեքստիլ արտադրության աշխատանքը թույլատրելու հարցը

2 րոպեի ընթերցում

Նախարարությունը քննարկում է տեքստիլ արտադրության աշխատանքը թույլատրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է տեքստիլ արտադրության աշխատանքը թույլատրելու հարցը և փուլային տարբերակով այդ գործունեության տեսակը նույնպես կթույլատրվի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

«Շատ հարցեր են լինում, թե ինչով է պայմանավորված մի քանի տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումը, որոնք տնտեսության բաղկացուցիչ մաս են կազմում, մասնավորապես՝ տեքստիլ արտադրության հետ կապված։ Հարցը քննարկվում է, և հարցի շրջանակում կկայացվեն համապատասխան որոշումներ, փուլային տարբերակով այդ գործունեության տեսակները նույնպես կթույլատրվեն»,- ասաց Սիմոնյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ պարետատան կողմից մշակված պլանի համաձայն, կախված համաճարակային իրավիճակից՝ կընդունվեն որոշումներ տնտեսության գործունեության բոլոր տեսակների թույլտվության վերաբերյալ։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում