Արցախ

Արցախում աշխատանքներ են տարվում հակաճգնաժամային ծրագրեր կիրառելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Արցախում աշխատանքներ են տարվում հակաճգնաժամային ծրագրեր կիրառելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` աշխատանքներ են տարվում հակաճգնաժամային ծրագրեր կիրառելու ողությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Միջոցառումներ կիրականացվեն սոցիալական բնույթի վնասները չեզոքացնելու ուղղությամբ: Բացի դրանից, գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել 6 ծրագիր, որոնք ուղղված են տնտեսական վնասների վերականգնմանը և պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը: Պետական վարկավորման կառույցների, մասնավորապես՝ Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից տնտեսավարող սուբյեկտների համար վարկային արձակուրդից օգտվելու հնարավորություն է ստեղծվել»,- ասաց Մարտիրոսյանը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում