Հասարակական

Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված արգելքները վերացվեցին

1 րոպեի ընթերցում

 Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված արգելքները վերացվեցին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն Արտակարգ դրությունը ևս 30 օրովում երկարաձգելու որոշման մեջ կատարեց փոփոխություններ, որոնցով ուժը կորցրած ճանաչվեց նախորդ որոշման 7-րդ գլուխը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ 7-րդ գլուխը վերաբերվում էր Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նոր որոշմամբ ընդհանրապես վերացվում են ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները՝ պայմանով, որ մոնիտորինգ կիրականացվի՝ հասկանալու համար, թե ինչքանով է այս ընթացքում ԶԼՄ-ն և հանրությունը կարողացել ադապտացվել լրատվական պատեհ քաղաքականությանը: Եթե հանկարծ կտեսնենք դրսևորումներ, որ ռիսկեր են առաջանում, Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնենք և վերջին գործող ռեժիմը կվերականգնենք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում