Արցախ

Արցախում ևս 2 անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

Արցախում ևս 2 անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետությունում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս երկու անձի մոտ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախիա Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսը հայտնաբերվել է օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ։ Հաստատված դեպքերի թիվը հասել է 5–ի։

Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է, որի առողջական վիճակը գնահատվում է բավարար, երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի, 1951թ. ծնված բնակիչ, որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նշված քաղաքացու ընտանիքի անդամները վերջին 3 օրերին գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ քաղաքացու հետ սերտ շփում ունեցողների ու հավանական կոնտակտավորների շրջանակները ճշտվում են:

Օրվա ընթացքում թեստավորված մյուս քաղաքացիների, այդ թվում՝ երկու ոստիկանների COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակը չի հաստատվել:

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում․ դեպքերի թիվը հասել է 5-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում