Հայկական թխվածքը հայտնվել է չեխական ազգային բրենդերի շարքում

3 րոպեի ընթերցում

ՊՐԱՀԱ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՕՐԵՐ։ Այս դժնդակ օրերին, երբ ողջ աշխարհը զբաղված է կորունավիրուսի (թագավարակի) շարունակվող մահաբեր արշավի չեզոքացմամբ, չեխական մամուլը փորձում է ամենօրյա հրատապ թեմաներից զատ չեխերի մեջ լավատեսություն եւ հպարտություն սերմանել։

Չեխական հեղինակավոր «ՄՖ Դնես» օրաթերթի հինգշաբթի օրերը հրատարակվող «Մագազին» հանդեսում ներկայացվել են չեխական չորս հռչակավոր ապրանքատեսակները։

«Գաղտնիքների պահապանները» խորագրի ներքո ներկայացվել են Չեխիայի ամենահայտնի բրենդ համարվող չորս ապրանքատեսակները՝ «Բեխերովկա» լիկյորը, «Պիլզներ Ուրքուել» գարեջուրը, «Ֆերնետ Սթոկ» լիկյորը եւ «Մառլենկա» թխվածքը։ Հոդվածաշարի հեղինակ Դանիել Պացեկը ներկայացրել է, թե չեխական ամենահայտնի ապրանքների արտադրության հետ կապված գաղտնիքները ինչպես են պահպանվում։

«Մեղրային սիրավեպ» հոդվածում գրվելէ «Մառլենկա» թխվածքի արտադրության պատմությունը։ Ներկայացնելով «Մառլենկա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Ավետիսյանի անցած ճանապարհը,թե ինչպես է նա 1994 թվականին Հայաստանից եկել եւ հաստատվել Չեխական Օստրավա, ապա Ֆրիդեկ Միստեկ քաղաքում,նախ գարեջրատուն է աշխատացրել, ապա կարողացել է մեղրով տորթի այնպիսի արտադրություն հիմնել, որն այսօր ունի 300 աշխատակից։ Մեկ տորթի պատրաստումով սկսված արտադրությունն այսօր դարձել է համաշխարհային բրենդ եւ տարածվում է 52 երկրներում իբրեւ չեխական արտադրանք։

Այժմ մեկ միլիարդ կրոն արժողությամբ գործարանում արտադրվում է 2,5 միլիոն մեղրով տորթ եւ ութ միլիոն այլ թխվածքատեսակներ։ Յուրահատուկ բաղադրատոմսով, առանց արհեստական հավելումների պատրաստվող «Մառլենկա» թխվածքը կարող է 90 օր պահպանվել 24 ջերմաստիճանի պայմաններում եւ թարմ մնալ։ Թխվածքի բաղադրատոմսի գաղտնիքը հայտնի է միայն Գեւորգ Ավետիսյանի քրոջը եւ գործարանիմի վստահելի աշխատակցի։ Մառելնկայի ընտանեկան բաղադրատոմսը պահպանվում է ընկերության չհրկիզվող պահարանում, որի բանալին միայն հիմնադիր Գ. Ավետիսյանի մոտ է։ Թղթակցի հետ զրույցում Գեւորգ Ավետիսյանը նշել է. «Ինձ համար Չեխիայի Հանրապետությունը սուրբ հողի պես տեղ է, դարձել է իմ տունը, եւ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մեր տորթերով աշխարհում ներկայացնել Չեխիան»։

Ուրախալի է, որ չեխերի համար նույնպես «Մառլենկան» դարձել է հպարտության խորհրդանիշ եւ ընդամենը երկու տասնամյակի ընթացքումայն համարվում է ոչ միայն չեխական, այլեւ համաշխարհային ապրանքանիշ, որն արտադրված է Չեխիայում։

Հակոբ Ասատրյան

Օրեր

Պրահա

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ