Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումները Լոս Անջելեսում կորոնավիրուսի պատճառով կասեցվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի՝ Հայոց ցեղասպանության հիշատակման Միացյալ հայկական խորհուրդը,«Միավորված երիտասարդ հայեր»կազմակերպությունը և Հայոց ցեղասպանության հանձնախումբը կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել են կասեցնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման իրենց գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Asbarez»-ը:

Համայնքային այս երեք կազմակերպությունների կոալիցիան նախատեսել էր այց՝ դեպի Մոնթեբելոյի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, քայլարշավ՝ Հոլիվուդի «Փոքր Հայաստան» թաղամասում և բողոքի ցույց՝ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության դիմաց:

Կոալիցիան այդ որոշումը կայացրել է ոչ միայն որպես բարոյական պատասխանատվություն` կանգնելու Լոս Անջելեսի և աշխարհի մարդկանց կողքին, այլև կատարել է տեղական իշխանությունների կողմից կիրառված առողջապահական հրահանգները, որոնք կոչված են մեղմելու կորոնավիրուսի տարածումը և փրկելու կյանքեր:

Նրանք մասնավորապես նշել են, որ հավատարիմ են Հայ դատին և աշխատում են Հայոց ցեղասպանության ոճրի արդարացի լուծման ուղղությամբ՝ Թուրքիայի կառավարությունից պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչումը, հատուցումը: «Չնայած այս տարի մենք չենք կարողանա հավաքվել և արդարություն պահանջել ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր հավաքական ջանքերը ամեն տարի պետք է գործադրենք: Մեր աշխատանքը կշարունակվի: Մենք միասնական ենք լինելու և մեր ձայնը լսելի ենք դարձնելու՝ որպես հարգանք 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 մլն նահատակների հիշատակին: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք մեր այլընտրանքային ոգեկոչման ծրագրերի մասին ՝ մեր ավանդական հանրային հավաքների փոխարեն»,-նշել են կոալիցիայից:

Կորոնավիրուսի համաճարակը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում: Հաստատված դեպքերի թվով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է: Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կա հաստատված ավելի քան 435 հազար դեպք:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն العربية English Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին