Ադրբեջանը փորձում է իր «խաղի կանոնները» թելադրել Վրաստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաձայն ekhokavkaza լրատվական կայքի տվյալների, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ազգային գվարդիայի սպասարկման ծառայության 6 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակում: Վարակի առաջնային աղբյուր է հանդիսացել վարակվածներից մեկի ազգականը, ով եկել էր Ադրբեջանից:

2020թ.փետրվարի կեսերից COVID-19 վիրուսի խնդիրներն Ադրբեջանի առողջապահական ոլորտն ենթարկեցին կոլապսի և այժմ բուժհաստատություններում ոչ միայն անձնակազմի և սարքավորումների պակասի խնդիր կա, այլ նաև առկա է առաջին անհրաժեշտության դեղորայքի դեֆիցիտ: Ադրբեջանի շրջանների մեծ մասի բնակչությունը գրեթե չունի բժշկական սպասարկման հասանելիություն։ Նրանց մեծ մասը ոտքով գնում է մոտակա բժշկական հաստատություններ, իսկ տեղերում դեղորայքի պակասը սովորական երևույթ է: Բնակչության մեծամասնության համար բուժօգնությունը դժվարհասանելի է, քանի որ վերջիններս բժիշկներին վճարելու համար գումար չունեն։ Ադրբեջանում առողջապահության ենթակառուցվածքը խիստ սահմանափակ է: Բժշկական անձնակազմի մոտիվացիայի և նրանց ապահովման համակարգերը թերի են, և նույնիսկ իրենց չափորոշիչներով առաջատար բժիշկներն ու սանիտարներնունեն թերի հակահամաճարակային պատրաստվածություն։

Իսկ մինչև Ադրբեջան-Վրաստան սահմանների փակման երկկողմանի որոշման ընդունումը (2020թ. մարտի 14) Ադրբեջանի իշխանությունները «լռակյաց» միջնորդել են, որպեսզի իրենց վարակակիր քաղաքացիներն (և ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիներն) անարգել հատեն սահմանը և մեկնեն Վրաստանի տարածք, այդպիսով հետապնդելով առնվազն երկու նպատակ առաջինը՝ Ադրբեջանի տարածքից որքան հնարավոր է շատ վարակակիրների դուրսբերում և երկրորդը՝ Վրաստանի տնտեսության թուլացում, որը հետագայում Ադրբեջանին կընձեռի հնարավորություն Վրաստանի տնտեսության տարբեր ոլորտներում հանդես գալու որպես «խաղի կանոնների» թելադրող և ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել ադրբեջանական բիզնեսի զարգացմանը Վրաստանի տարածքում:

Հայերեն Русский

Սպիտակ տունը հերքել է Հեգսեթի և Ռուբիոյի պաշտոնանկության մասին լուրերը

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ