Արցախ

Արցախի ԿԸՀ–ն բաշխել է նորընտիր պատգամավորների մանդատները

1 րոպեի ընթերցում

Արցախի ԿԸՀ–ն բաշխել է նորընտիր պատգամավորների մանդատները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների մանդատները։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` մանդատները բաշխվել են ապրիլի 7–ին կայացած նիստում։

Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2020 թվականի մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովը համարել ընտրված:

Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ, «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ, Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ, Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կայացել են մարտի 31–ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում