Էդուարդո Էռնեկյանը 250 հազար դոլար կտրամադրի ՀՀ կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի PR պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

Արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։ Նրա Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առեւտրային եւ բանկային գործունեությամբ։ Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին եւ մեծացել Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։ Որպես Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Էդուարդո Էռնեկյանը երկրի տնտեսության բազմաթիվ ճյուղեր հասցրել է զարգացման եւ դուրս բերել շուկա։ Corporación América-ի վերջին նախագծերից է Անդյան Կորդիլերները հատող մայրուղու շինարարությունը։ Նրա շնորհիվ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը հասցվել է միջազգային մակարդակի։ Նա ներգրավված է հայկական գինու հնագույն արտադրությունը վերակենդանացնելու գործում։

2017 թվականի սեպտեմբերի 21-ին Էդուարդո Էռնեկյանին շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում։

Հայերեն العربية English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը