«Երևանյան բեսթսելեր». Ռ. Շարմայի գիրքը դարձյալ առաջին տեղում է. փաստավավերագրական, փետրվար, 2020
9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալները՝ ըստ փետրվարի վաճառքների:
Առաջին հորիզոնականումՌոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 40 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Երկրորդ հորիզոնականում էՄարկՄենսոնի«Թքածունենալունուրբարվեստը»գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևացնել, թե իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
Երրորդ հորիզոնականում է նույն հեղինակի՝Մարկ Մենսոնի«Թքել ենք բոլորս»գիրքը: Իր նոր գրքով Մենսոնն անխուսափելի սխալներից անցում է կատարում իրար հաջորդող պատուհասներին: Սուզվելով հոգեբանական հետազոտությունների ավազանը, ուսումնասիրելով իմաստուններին՝ Պլատոն, Նիցշե և Թոմ Ուեյթ, նա քանդուքարափ է անում կրոնն ու քաղաքականությունը, այն ուղիները, որոնք այդ երկուսը միանման են դարձնում: Նա ուսումնասիրում է փողի հետ մեր հարաբերությունները, ժամանցը, համացանցը: Պարզում է, թե ինչպես կարող է որևէ բանի չարաշահումը մեզ ողջ-ողջ կուլ տալ: Նա տալիս է հավատի, երջանկության, ազատության բացատրությունները:
Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները»չորրորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:
Հինգերորդ հորիզոնականում էԷրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը»գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որը 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիարժեք, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:
Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած»գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Այն թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:
Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը»յոթերորդ տեղում է: Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունն իրար է միախառնել՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու իրենց մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:
Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը. NIKE-ը ստեղծողի հուշագրությունը»ութերորդ տեղում է: «Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայքն» ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չի կարողացել անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է: Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարարական մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:
Շառլ Ազնավուրի«Մեղմ շշուկով»գիրքը իններորդ տեղում է: 2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Նշանավոր շանսոնյեն պատմում է իր ստացած կյանքի դասերի եւ ճակատագրի հեգնանքի մասին, թե ինչպես է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի, ինքնագովազդի եւ, իհարկե, սիրո մասին։
Տասներորդ հորիզոնականում էՎահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ»գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրա ներկայացուցիչներն ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարար, մասնագետ, ուսանող… Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա սեփական բիզնեսը զարգացնելու100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատներիցանցերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» |
Բուկինիստ | 667 |
| 2 | * | ![]() |
Մարկ Մենսոն «Թքած ունենալու նուրբ արվեստը» |
Newmag | 319 |
| 3 | նոր | ![]() |
Մարկ Մենսոն «Թքել ենք բոլորս» |
Newmag | 240 |
| 4 | +1 | ![]() |
Գերի Չեփմեն «Սիրո 5 լեզուները» |
Newmag | 193 |
| 5 | +1 | ![]() |
Էրիխ Ֆրոմ «Սիրելու արվեստը» |
Էդիթ Պրինտ | 148 |
| 6 | -3 | ![]() |
Շառլ Ազնավուր «Կյանքից կառչած» | Newmag | 115 |
| 7 | * | ![]() |
Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն վաճառականը» | Էդիթ Պրինտ | 114 |
| 8 | նոր | ![]() |
Ֆիլ Նայթ «Կոշկավաճառը. NIKE-ը ստեղծողի հուշագրությունը» | Էդիթ Պրինտ | 100 |
| 9 | -7 | ![]() |
Շառլ Ազնավուր «Մեղմ շշուկով» | Newmag | 98 |
| 10 | * | ![]() |
Վահագն Դիլբարյան «100 բիզնես գաղտնիքներ» | Էդիթ Պրինտ | 72 |









