Արցախ

Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ–ն ներկայացրեց նախնական արդյունքները

4 րոպեի ընթերցում

Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ–ն ներկայացրեց նախնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Կուսակցությունների դեպքում խորհրդարան է անցնում 5%–ի շեմը հաղթահարած քաղաքական ուժը, կուսակցությունների դաշինքի դեպքում` 7%–ի շեմը հաղթահարած ուժը։ Այսպիսով` Արցախի Հանրապետության ԱԺ–ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր։ Դրանք են` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարականկուսակցությունը։ Մանդատների բաշխման վերաբերյալ տվյալները հրապարակվելու են 7 օր հետո»,– ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց յուրաքանչյուր քաղաքական ուժի ստացած կողմ ձայները թվային և տոկոսային ցուցանիշներով։

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն– 2360 կողմ ձայն կամ 3,2%
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն–17365 կողմ ձայն կամ 23,63%
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն– 656 կողմ ձայն 0,9%
  4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն–4717 կողմ ձայն կամ 6,4%
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն– 1660 կողմ ձայն կամ 2,26%
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք–29688 կողմ ձայն կամ 40,4%
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն– 5865 կողմ ձայն կամ 7,9%
  8. Արցախի ժողովրդավարականկուսակցություն– 4269 կողմ ձայն կամ 5,81%
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն– 958 կողմ ձայն կամ 1,3%
  10. Արցախի պահպանողական կուսակցություն– 2108 կողմ ձայն կամ 2,87%
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն– 480 կողմ ձայն կամ 0,65%
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք– 3305 կողմ ձայն կամ 4,5%

Անվավեր է ճանաչվել 2418 քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 2,3%–ը

Արցախում մարտի 31–ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում էր 14 թեկնածու։ Նրանք էին` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Նախագահական ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ։ Առավելագույն կողմ ձայներ են ստացել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում